«Յուվենթուսի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը չի մասնակցի թիմի հանդիպումներին։ Թուրինյան ակումբը սերբին հանել է վաճառքի, սակայն նա այդպես էլ չկարողացավ նոր ակումբ գտնել, հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեն։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա խաղացողին կտրվի տեղափոխվելու վերջին հնարավորությունը: Տարբերակներ կան Թուրքիայից, որտեղ տրանսֆերային շուկան փակվում է սեպտեմբերի 13-ին:
Նշվում է, որ Կոստիչը մրցաշրջանի առաջին կեսը կանցկացնի տրիբունաներում, եթե այս ամիս իր համար նոր ակումբ չգտնի։ Տիագո Մոտան ոչ մի դեպքում մտադիր չէ խաղացողին ընդգրկել թիմի կազմում։ Կոստիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Գալաթասարայը» և «Բեշիքթաշը»:
























































