35-ամյա կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը , որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի պայմանները։ 35-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է պայմանագիր կնքել հռոմեացիների հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։
Այսօր՝ օգոստոսի 4-ին Հյումելսը բուժզննում կանցնի և պաշտոնապես կդառնա «Ռոմայի» խաղացող։ «Գայլերը» հնարավորություն կունենան գերմանացուն ընդգրկելու Եվրոպայի լիգայի հիմնական փուլի հանդիպումների հայտացուցակում։
Հիշեցնենք, որ Մատս Հյումելսի նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր։ Պաշտպանը հեռացավ «Իշամեղուներից» նախորդ մրցաշրջանի վերջում:
























































