Իտալական «Նապոլին» բանակցություններ է վարում թուրքական «Գալաթասարայի» հետ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլիի» ղեկավարությունը որոշել է Օսիմհենին հեռացնել Ա Սերիայի մրցաշրջանի թիմի հայտացուցակից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ վերջին տրանսֆերային պատուհանում Օսիմհենը մոտ էր Լոնդոնի «Չելսի» կամ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվելուն։ Օսիմհենն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել:
Իտալիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանում Վիկտոր Օսիմմենն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը 25-ամյա հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
























































