Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջողությամբ ավարտեց իր մասնակցությունը Աբու Դաբիի միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչ խաղում մեր թիմը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 87:81 հաշվով։
Խաղի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը: Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց փորձնական կազմով: