Ըստ Le Quotiduen Du Foot- ի՝ «Մեցի» հարձակվող Հաբիբ Դիալոն հայտնվել է Անգլիայի մի շարք ակումբների հետաքրքրությունների ոլորտում:
Աղբյուրի համաձայն, Պրեմիեր լիգայից «Լեսթերը», «Չելսին» և «Քրիստալ Փալասը», ինչպես նաև Չեմպիոնշիփից «Լիդսը» հետաքրքրված են սենեգալացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Նշվում է, որ աղվեսները, որոնք Դիալոյին տեսնում են որպես Վարդիի հավանական փոխարինող, մնում են հարձակվողին ձեռք բերելու ամենամեծ հավանականություն ունեցող ակումբը: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 26 հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում՝ դառնալով 12 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: