MLS-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում «Ինտեր Մայամին» ուժեղ է գտնվել «Չիկագոյից»՝ 4-1։ Մեկ այլ խաղում «Կոլամբուսը» 4-2 հաշվով հաղթեց «Նյու Յորք Սիթիին»։
«Ինտեր Մայամիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը (46-րդ և 65-րդ), գոլի հեղինակ դարձավ նաև Ռոբերտ Թեյլորը (90+3-րդ):
«Կոլամբուսի» կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսիի Մարաշլյանը։
«Ինտեր Մայամին» MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 27 հանդիպումներից 59 միավորով։ «Կոլամբուսը» 49 միավորով երրորդն է։
























































