Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակի հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ։
Առաջինը հաշվի մեջ առաջ անցան «Մրճահարները» ՝ Ռուբեն Դիաշի 19-րդ րոպեին գրանցած ինքնագոլի շնորհիվ։ «Քաղաքայինների» կազմում ընդունած գոլին պատասխանեց Էրլինգ Հոլանդը՝ գրանցելով ընթացիկ մրցաշրջանում իր երկրորդ հեթ-տրիկը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» ունի վաստակած 12 միավոր և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































