«Բրենտֆորդի» հարձակվող Այվեն Տոունին պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատում է 42 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Տոունին անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Տոունին Անգլիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է։
























































