«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է կարիերայում 1000 գոլ խփելու մտադրության մասին։
«Չեմ ուզում ինքնահավան թվալ, բայց մեկ մրցաշրջանում 60 գոլ եմ խփել: Մարդիկ ասում են, որ ես գոլ չեմ խփել ԵՎՐՈ-ում, բայց միջազգային մակարդակով 130 գոլ եմ խփել։ Ես ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն եմ. և ես այս նշաձողը էլ ավելի կբարձրացնեմ։
Շուտով կհատեմ 900 գոլի շեմը, իսկ դրանից հետո՝ 1000-ի։ Ցանկանում եմ 1000 գոլ խփել։ Այդ ժամանակ ես կլինեմ 41 տարեկան, թե ոչ, չգիտեմ: Ես նախկինում ասել եմ, որ ուզում եմ ապրել այդ պահը, ինձ համար դա կլինի ֆուտբոլի գագաթնակետը՝ սկզբում հասնել 900 գոլի և հետո մարտահրավեր նետել քեզ՝ հասնել 1000-ի:
Բայց մեկ տարբերություն կլինի իմ և նախկինում հանդես եկած մեծագույն խաղացողների միջև։ Իհարկե ես հարգում եմ նրանից յուրաքանչյուրին, բայց իմ բոլոր գոլերը պաշտպանված են, քանի որ տեսանկարահանված են ուստի ես ունեմ հաստատում բոլոր գոլերիս համար»,- ասել է Ռոնալդուն։
Նշենք, որ 39-ամյա հարձակվողը իր ակտիվում ունի 899 խփած գոլ։
























































