Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց «Ատալանտայի» կիսապաշտպան Տեուն Կուպմեյներսի տեղափոխության մասին։
Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց թուրինցիները վճարել են 51,3 մլն եվրո։
Տեունը «Ալկմարի» սան է․ հենց այդ ակումբից է նա 2021 թվականին տեղափոխվել «Ատալանտա»։
Լինելով հենակետային կիսապաշտպան, նախորդ մրցաշրջանում նա պարզապես փայլեց Գասպերինիի թիմի կազմում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































