Լոնդոնի «Չելսին» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատն է ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։
«Արիստոկրատները» նոր տրանսֆերների համար այս ամառ արդեն ծախսել են ընդհանուր առմամբ 261 միլիոն եվրո։
«Բրայթոնն» այս ցուցանիշով երկրորդ տեղում է։ «Ճայերի» ղեկավարությունը 234 միլիոն գումար է ծախսել թիմի նորեկների համար:
Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն», որի ծախսերը կազմել են 185 միլիոն եվրո։ Վարկանիշի չորրորդ տեղը զբաղեցնում է Պրեմիեր լիգայի ևս մեկ ներկայացուցիչ՝ «Աստոն Վիլան», որը ծախսել է 176 մլն եվրո։ Իսկ վարկանիշի լավագույն հնգյակը եզրափակում է ՊՍԺ-ն․ թիմի նորեկների համար փարիզյան ակումբը ծախսել է 170 մլն եվրո։
























































