Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի շրջանակում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Ահլիին»։
Հանդիպումն ավարտվեց «Ալ Ֆատեհի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլ այս խաղում խփեց Ջանինին։
Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Այս խաղից հետո երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն երեքական միավոր։
























































