Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեքս Սանդրոն պայմանագիր է կնքել «Ֆլամենգոյի» հետ։
Վերջին 9 մրցաշրջանը նա անցկացրել էր «Յուվենտուսում», որտեղից նա հեռացել է այս ամառ։
Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել բրազիլական ակումբի հետ՝ թիմին միանալով ազատ գործակալի կարգավիճակով։
Ալեքսը 40 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում և դարձել երկու գոլի հեղինակ։
























































