«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում էր այս ամառ վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։
Ըստ ինսայդերի՝ աստղային հարձակվողն իր ծառայություններն է առաջարկել «Կապտանռնագույններին», սակայն ակումբի ղեկավարությունը հրաժարվել է տրանսֆերից:
«Բարսելոնային» վախեցրել է ֆուտբոլիստի վնասվածքը, որը նրան խաղադաշտից դուրս է թողել անցյալ տարվա հոկտեմբերից։ Բացի այդ, կատալոնացիները դժվար թե կարողանան բավարարել բրազիլացու ֆինանսական պահանջները։
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։