«Ֆիորենտինայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հարձակվողը մեկ տարի վարձակալությամբ համալրել է «Ծեր սինյորայի» շարքերը։ «Նիկո, բարի գալուստ ակումբ: Կհանդիպենք շուտով խաղադաշտում»,- ասվում է իտալական հսկայի հրապարակման մեջ։
Անցած մրցաշրջանում Գոնսալեսը «Մանուշակների» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
























































