Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Արսենալին» և 0:2 հաշվով պարտություն կրել:
Առաջին խաղակեսում թիմերը չեն կարողացել գրավել միմյանց դարպասները: 67-րդ րոպեին բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդն առաջ է մղել «Արսենալին»: Տասը րոպե անց կիսապաշտպան Թոմաս Պարթին կրկնապատկել է «զինագործների» առավելությունը։
Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակել են վեց միավոր։ Միկել Արտետայի սաները բարձրացել են երրորդ տեղ։ «Ասթոն Վիլան» երեք միավորով նահանջել է 12-րդ հորիզոնական:
























































