Ա Սերիայի 2-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Պարմային» և 1-2 հաշվով պարտություն կրեց։
Տանտերերի կազմում աչքի ընկան Դենիս Մենն ու Մատեո Կանչելիերին, իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Քրիստիան Պուլիշիչը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» և նույն հաշվով պարտություն կրեց։
Ընդ որում, հյուրերը հաշիվը կարողացան կրճատել միայն խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին, աչքի ընկավ Իսակսենը։
Հարկ է նշել, որ «Ուդինեզեն» 68-րդ րոպեից խաղում էր 10 հոգով․ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր Կամարան։
























































