Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի մեկնարկային խաղում հանդիպեցին «Բրայթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսում Կաուրո Միտոմայի օգնությամբ իր նախկին թիմի դարպասը գրավեց Դանի Ուելբեքը։ Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը հավասարեցրեց Ամադ Դիալոն․ գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Մազրաուին։ Խաղավարտին մոտ Ժոաու Պեդրոն հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Բրայթոնն» այս խաղից հետո ունի 6 միավոր իր ակտիվում, ՄՅՈՒ-ն՝ 3 միավոր։
ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Բրայթոնն» արտագնա խաղում կհանդիպի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ՝ «Լիվերպուլի» հետ։
























































