«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հաստատել է, որ կմնա հռոմեական թիմում։
«Շնորհակալություն, Ռոմա»․․․ Կհանդիպենք կիրակի օրը»,- իր սոցցանցերում գրել է 30-ամյա արգենտինացին և տեսանյութ հրապարակել հռոմեական թիմի կազմում իր ելույթներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրպագուների սիրո և թիմի հանդեպ նվիրվածության պատճառով ֆուտբոլիստը մերժել է արաբական «Ալ Կադիսիայի» առաջարկը, որը նրան երեք տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով:
Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, հռոմեացիները կխաղան «Էմպոլիի» հետ։
























































