Գերմանիայի առաջնության 1-ին տուրի խաղում «Բայերը» հաղթել է Մյունխենգլադբախի «Բորուսիային»:
Հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Ալոնսոյի թիմի։
«Բորուսիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Նիկո Էլվեդին և Թիմ Քլայնդիենսթը։ «Բայերը» պատասխանեց Գրանիտ Ջակայի և Ֆլորիան Վիրցի դիպուկ հարվածներով, ով դուբլի հեղինակ դարձավ։
Բունդեսլիգայի հաջորդ խաղում «Բորուսիա Մ»-ն արտագնա խաղում կխաղա «Բոխումի» հետ, իսկ Լևերկուզենի «Բայերը» կընդունի «Լայպցիգին»: Երկու հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 31-ին։
























































