Կոնֆերոնցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ֆիորենտինան» տանը 3-3 հաշվով ավարտեց հունգարական «Պուշկաշ ակադեմիայի» դեմ հանդիպումը։
Մինչև 1-ին կեսին ավելացված 3-րդ րոպեն «Ֆիորենտինան» 0-2 հաշվով պարտվում էր, երբ Սոտիլը կրճատեց տարբերությունը։ Ապա 67-րդ և 75-րդ րոպեներին աչքի ընկան Մարտինես Կուարտան և Մոյզե Քինը՝ առաջ մղելով տանտերերին։ Հունգարական թիմը, սակայն չնահանջեց և 89-րդ րոպեին Գոլլան հավասարեցրեց հաշիվը՝ 3-3։
Այսպիսով, ամեն ինչ կվճռվի «Պուշկաշ ակադեմիայի» հարկի տակ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բետիսը» 2-0 հաշվով հաղթեց ուկրաինական «Կրիվբասին»։
Աչքի ընկան Ավիլան և Ռոդրին։