Իտալիայի հավաքականի պաշտպան Ռաուլ Բելանովան «Տորինոյից» տեղափոխվել է «Ատալանտա»։
Ըստ Transfermarkt-ի՝ «Ատալանտան» ֆոտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 20 մլն եվրո։
24-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել նոր թիմի հետ։
Ռաուլն Իտալիայի հավաքականում նորամուտը նշել է այս տարի և երկու հանդիպում է անցկացրել հավաքակաի կազմում։
Ավելի վաղ Իտալիայի հավաքականի հարձակվող Ռետեգին ևս տեղափոխվել էր Բերգամոյի ակումբ։
























































