«Յուվենտուսը» հայտարարել է «Ջենոայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խրիստոս Պապադոպուլոսի հետ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելու մասին: 19-ամյա հույն ֆուտբոլիսը թուրինյան ակումբ է տեղափոխվել վարձակալության հիմունքներով:
Նա հանդես կգա «Յուվենտուսի» երիտասարդական թիմում, որը մարզում է բյանկոներիների նախկին խաղացող Պաոլո Մոնտերոն։
Նախորդ մրցաշրջանում Պապադոպուլոսն Իտալիայի երիտասարդական առաջնությունում անցկացրած 25 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































