«Միլանի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Պիեռ Կալուլուն կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հաստատել է «Բիանկոներիների» մամուլի ծառայությունը։ Թուրինյան ակումբը ֆրանսիացուն վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման հնարավորությամբ։
Ըստ իտալական ԶԼՄ-ների, վարձակալությունը «Յուվենտուսի» համար կարժենա 3,3 միլիոն եվրո, իսկ «Ծեր սինյորան» կարող է կենտրոնական պաշտպանին գնել 14 միլիոնով:
24-ամյա պաշտպանը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, խաղացողը «Ռոսոներիների» կազմում անցկացրել է 112 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































