Իտալական «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան համաձայնել է տեղափոխվել սաուդյան «Ալ-Կադիսիա»: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Ալ-Կադիսիան» արգենտինացուն առաջարկել է 75 միլիոն եվրո ընդհանուր գումարով 3 տարվա պայմանագիր:
«Ռոմայի» ներկայիս խաղացողը մերժել է սաուդյան ակումբի նախնական առաջարկը։ Արգենտինացին ցանկանում էր մնալ Եվրոպայում և խաղալ Չեմպիոնների լիգայում։ Բայց ոչ մի ակումբ, որը կհամապատասխաներ Դիբալային, չմոտեցավ նրան։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։
























































