Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը հնարավոր է կարիերան շարունակի իսպանական Լա լիգայում։ Այս մասին հայտնում է Offsideman-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»։ Նախկինում «Լոկոմոտիվն» արդեն առաջարկ ստացել է «Սևիլյայից» Տիկնիզյանի համար, սակայն «Երկաթուղայիններին» այդ առաջարկը չէր բավարարել։ Այժմ, Մարկոս Ակունյայի հեռանալուց հետո, իսպանական ակումբը կրկին սկսել է հետաքրքրվել Տիկնիզյանով։
Transfermarkt-ը Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո։ «Երկաթուղայինների» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 95 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։