«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Ինչպես հայտնում է լրագրող Էրնան Կլաուսը, Մեսսին շարունակում է մարզվել անհատական ծրագրով, սակայն շուտով կսկսի մարզվել ընդհանուր խմբում։ Հնարավոր է, որ հարձակվողը կարողանա մասնակցել «Չիկագո Ֆայրի» հետ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 1-ին, սակայն առաջնահերթությունը «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ խաղին պատրաստ լինելն է, որը կայանալու է սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ Լեոն կոճի վնասվածք էր ստացել հուլիսի 15-ին Կոլումբիայի հավաքականի հետ Կոպա Ամերիկայի խաղարկության եզրափակիչում (1:0) և փոխարինվել հանդիպման 64-րդ րոպեին։
























































