«Միլանը» համաձայնության է եկել «Այաքսի» երիտասարդ կիսապաշտպան Սիլվանո Վոսի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Ռոսոներիների» հետաքրքրության մասին հաղորդվել էր մի քանի օր առաջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վոսին հետաքրքրված է իտալական գրանդի առաջարկած նախագծով։ Հոլանդացին արդեն համաձայնել է երկարաժամկետ պայմանագիր կնքել «Միլանի» հետ։
Ներկայումս ակումբների միջև բանակցություններ են ընթանում տրանսֆերի արժեքի վերաբերյալ։ Սիլվանո Վոսը 17 հանդիպում է անցկացրել «Այաքսի» առաջին թիմի կազմում։ Ամստերդամի հանրահայտ ակադեմիայի շրջանավարտի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 2,5 միլիոն եվրո։
























































