Հայաստանի ազգային հավաքականի և ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել Ռումինիայի առաջնության 6-րդ տուրի «Հերմանշտադտի» դեմ խաղում (3։2)։
23-ամյա ֆուտբոլիստը ռումինական թիմի մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում։
























































