Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերում լուսանկար է հրապարակել նախկին պաշտպան Պեպեի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ այս ամռանը հայտարարեցին պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Օգոստոսյան արձակուրդները նախկին ֆուտբոլիստների համար»,- մակագրել է լուսանկարը Կրոսը։
Տոնի Կրոսը «Ռեալի» կազմը համալրել է 2014 թվականին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 464 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։ «Սերուցքայինների» կազմում գերմանացին չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, չորս անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և չորս անգամ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ Պեպեի կարիերայի վերջին ակումբը եղել է «Պորտուն»: Ֆուտբոլիստը պորտուգալական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Բեշիքթաշից» ազատ գործակալի կարգավիճակով։ Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։