Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» հոլովակ է հրապարակել նվիրված Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի հունական ԱԵԿ-ի դեմ դիմակայությունում տարած պատմական հաղթանակին։
Երևանյան ակումբը երկու խաղերի արդյունքում 3։2 հաշվով առավելության է հասել Հունաստանի փոխչեմպիոնի նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հիշեցնենք, որ Կլ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆում Ռուի Մոտայի սաները կհանդիպեն Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 20։00-ին։