«Նապոլին» Իտալիայի Ա Սերիայի առաջնության առաջին տուրում 0-3 հաշվով պարտվեց «Վերոնային»։
Դուբլի հեղինակ դարձավ Դանիել Մոսկերան, ևս մեկ գոլ խփեց Լիվրամենտոն: Առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ նեապոլիտանացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, ով փոխարինվեց 45+4-րդ րոպեին։
Տուրի մեկ այլ խաղում «Բոլոնիան» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1-1):
Հաջորդ խաղում «Նապոլին» օգոստոսի 25-ին սեփական հարկի տակ կխաղա «Բոլոնիայի» հետ, իսկ մեկ օր անց «Վերոնան» կընդունի «Յուվենտուսին»։
























































