Տիագո Մոտան խոսել է Ֆեդերիկո Կյեզայի հետ կապված իրավիճակի մասին։
Նախկինում «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը բազմիցս հայտարարել է, որ կիսապաշտպանին չի տեսնում իր նախագծի մաս։ Մինչ այժմ ֆուտբոլիստը չի կարողացել նոր ակումբ գտնել։
«Մեր դիրքորոշումը Ֆեդերիկո Կյեզայի նկատմամբ չի փոխվել։ Նա ներառված չէ մեր ծրագրերի մեջ։
Մենք զրուցեցինք նրա հետ։ Սա իմ հարգանքի դրսևորումն է բոլորի հանդեպ։
Ես իմ խաղացողների հետ շփվում եմ թափանցիկ և հստակ»,-Մոտայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































