«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին քննադատել է իր թիմին Իտալիայի 2024/25 առաջնության 1-ին տուրում «Ջենոայի» հետ խաղում բաց թողած հաղթանակի համար (2-2)։
«Արդյունքից հիասթափություն կա։ Իմ կարծիքով տղաները լուրջ, կենտրոնացված խաղ ցուցադրեցին։ Մենք պատշաճ առաջին խաղակես անցկացրինք, որտեղ շատ պահեր ստեղծեցինք և զվարճալի գոլ բաց թողեցինք, ուղղակի պատահականություն:
Երկրորդ խաղակեսում մենք ավելի դանդաղ էինք տեղափոխում գնդակը, ապա 82-րդ րոպեին գոլ խփեցինք, որը մեզ թույլ տվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Դրանից հետո մենք պետք է ավելի լավ տնօրինեինք գնդակը։
Նման երկու գոլ բաց թողնելով՝ դժվար է հաղթել հանդիպումներում։ Սա պատիվ է «Ջենոային», բայց ոչ-ոքին մեզ գոհունակություն չբերեց՝ հաշվի առնելով մեր խաղը: «Ինտերի» նման թիմը, որը հաշվի մեջ առաջ անցավ 82-րդ րոպեին, չպետք է նման գոլեր բաց թողնի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































