Երեկ կայացավ Գերմանիայի Սուպերգավաթի «Բայեր» — «Շտուտգարտ» հանդիպումը։ «Բայերը» հաղթեց (2:2, 4:3 11 մետրանոց) և նվաճեց գավաթը: Այսպիսով, սա լևերկուզենյան ակումբի համար երրորդ տիտղոսն է իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։
Նշենք, որ մինչ իսպանացի մասնագետի նշանակումը՝ 2022 թվականին, ակումբի պատմության մեջ ընդամենը երկու տիտղոս է նվաճվել։
Ակումբի 119 տարվա ընթացքում «Բայերը» հաղթել է Գերմանիայի գավաթը 1992/1993 մրցաշրջանում և ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ 1987/1988 մրցաշրջանում։
Նախորդ մրցաշրջանի սկզբում «դեղագործները» դարձել էին Գերմանիայի չեմպիոն՝ առաջնությունում չկրելով ոչ մի պարտություն, և նվաճեցին Գերմանիայի գավաթը։ Նշենք, որ Ալոնսոյի թիմը կարող էր թրեբլ ձևակերպել, սակայն Եվրոպայի լիգայի եզրափակիչում լևերկուզենյան ակումբը 0-3 հաշվով պարտվեց իտալական «Ատալանտային»։