Հյուսիսամերիկյան Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Կոլամբուսը» հանդիպեց «Նյու Յորք Սիթիի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ էին «Կոլամբուսի» ֆուտբոլիստները։
Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կոլամբուսի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի «Ֆիլադելֆիան», իսկ այս փուլի մյուս խաղում կհանդիպեն Օլիվյե Ժիրուի «Լոս Անջելեսը» և «Կոլորադոն»։
























































