Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Կոլամբուս Քրյուն» 3-2 հաշվով հաղթեց «Ինտեր Մայամիին»։
10-րդ րոպեին Մատիաս Ռոխասը առաջ մղեց հաշվի մեջ հերոններին: Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։ Ընդմիջումից հետո Դիեգո Գոմեսը Լուիս Սուարեսի փոխանցումից հետո կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Սակայն գրեթե անմիջապես հյուրերը 2 րոպեում հավասարեցրին հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Դիեգո Ռոսսին խփեց հաղթական գոլը․ ուրուգվայահայ հարձակվող Մարաշլյանն այս խաղում դուբլ ձևակերպեց, ևս մեկ գոլ խփեց Ռամիրեսը։
Այս հանդիպմանը չի մասնակցել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Նա շարունակում է ապաքինվել կոճի վնասվածքից։
Քառորդ եզրափակիչում «Կոլամբուս Քրյուն» կհանդիպի «Նյու Յորք Սիթիի» հետ, որը հաղթել է մեքսիկական «Տիգրեսին» (2-1):
























































