«Ինտեր Մայամիի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին կապվել է Արգենտինայի հավաքականի թիմակից Խուլիան Ալվարեսի հետ՝ Մադրիդի «Ատլետիկոյին» միանալուց հետո։
Ինչպես հայտնում է Diario Ole-ն սոցիալական ցանցերում, տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունից հետո Ալվարեսին զանգահարել է Լիոնել Մեսսին, որը շնորհավորել է նրան կարիերայի նոր փուլի կապակցությամբ։ Մեսսին կարծում է, որ այս տրանսֆերը հարձակվողին կօգնի նոր մակարդակի հասնել։
Նշենք, որ 24-ամյա խաղացողը մադրիդյան ակումբի հետ կնքել է վեց տարվա պայմանագիր՝ մինչև 2030 թվականը։
























































