«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն շարունակում է նոր ակումբ փնտրել։
La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ ներկայումս Ռաբյոյին հավակնում են անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև թուրքական «Գալաթասարայը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
29-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը «Բիանկոներների» հետ ավարտվել է հուլիսի 1-ին։ Կողմերը կարող էին նոր պայմանագիր կնքել նույնիսկ նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանը որոշեց հեռանալ թուրինյան ակումբից։
























































