«Բարսելոնան» այս տարի ակումբի հիմնադրի՝ Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում մրցեց ֆրանսիական «Մոնակոյի» հետ և պարտվեց 0։3 հաշվով։
Հյուրերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լամինե Կամարան, Բրիլ Էմբոլոն և Քրիստիան Մավիսա Էլեբին։
Նշենք, որ Ժոան Գամպերի գավաթը ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է ամեն տարի «Բարսելոնայի» կողմից։ Այն առաջին անգամ անցկացվել է 1966 թվականին՝ «Բարսելոնայի» նախագահ Էնրիկե Լլոդայի նախաձեռնությամբ։
Գավաթն անվանվել է լեգենդար նախագահ և «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի անունով։