Բրազիլական ֆուտբոլի նոր ծագող աստղը կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը, հայտնում է Madrid Zone-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը 18-ամյա Վիտոր Ռեիսի մասին է, որը հանդես է գալիս «Պալմեյրասում»։
Նշվում է, որ «Արքայական» ակումբը հետաքրքրված է հեռանկարային կենտրոնական պաշտպանի ծառայություններով։ Վիտոր Ռեիսին արդեն հաջողվել է 10 հանդիպում անցկացնել «Պալմեյրասի» առաջին թիմի կազմում, իսկ Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում խաղացողը իր ակտիվում ունի անցկացրած 8 հանդիպում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը բրազիլական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը: Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող Էնդրիկը այս ամառ է «Պալմեյրասից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։