Բեռլինի «Յունիոնի» ձախ պաշտպան Ռոբին Գոսենսը ցանկանում է հեռանալ իր թիմից մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «Տորինոն» հետաքրքրված էր գերմանացի պաշտպանի ծառայություններով, սակայն ֆուտբոլիստը տպավորված չէր այն նախագծով, որն իրեն առաջարկել էին թուրինյան ակումբի ներկայացուցիչները։
Աղբյուրը մանրամասնում է, որ Գոսենսը ցանկանում է վերադառնալ «Ատալանտա», որտեղ նախկինում ցուցադրել է իր կարիերայի լավագույն ֆուտբոլը։
Հիշեցնենք, որ Ա Սերիայում Ռոբինը հասցրել է հանդես գալ նաև Միլանի «Ինտերում», որտեղ անցկացրել է մեկուկես մրցաշրջան։
























































