«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան հայտնել է, որ նեապոլիտանացիների հարձակվող Վիկտոր Օսիմհենը ակումբին խնդրել է տեղափոխվել այլ թիմ։
«Օսիմհենը խնդրել է իրեն բաց թողնել այլ ակումբ: Նա ցանկանում է հեռանալ։ Իրավիճակը պարզ է․ անցած ամառ նրա հեռանալու շանսերը ևս կային։
Վիկտորը ցանկանում է հեռանալ մեր թիմից։ Կտեսնենք առաջիկա 20 օրվա ընթացքում ինչ կլինի»,- Մաննայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա նիգերիացին «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 133 հանդիպում, դարձել 76 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
























































