Ֆրանսիական Լիգա 1-ի 2024/25 մրցաշրջանը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ՝ օգոստոսի 16-ին։ Առաջնությանը կմասնակցի 18 ակումբ։
Լիգա 2-ի նախորդ մրցաշրջանի արդյունքներով երեք թիմ նվաճել է Լիգա 1-ի ուղեգիր, որոնցից երկուսը ժամանակին դարձել են առաջնության չեմպիոն։
Լիգա 1-ի առաջին նորեկը «Օսերն» է։ Բուրգունդիայի թիմը Լիգա 2-ի նախորդ մրցաշրջանում մինչ մրցաշրջանի ավարտը երաշխավորել էր չեմպիոնությունը և դուրս եկել Լիգա 1: «Օսերը» 2022/23 մրցաշրջանում դուրս էր մնացել Լիգա 1-ից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։ Այսպիսով, թիմը մեկ տարի անց վերադարձավ Լիգա 1։
«Օսերը» 1995/96 մրցաշրջանում դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն։ Թիմը նաև 4 անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթակիր։
Թիմի մարզիչ՝ Քրիստոֆ Պելիսյե (Ֆրանսիա)
Մայիսի 17-ին Ֆրանսիայի երկրորդ Լիգայում կայացավ 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ տուրը։ «Անժերը» ոչ-ոքի խաղաց «Դյունկերկի» հետ (0-0) և շնորհիվ այն բանի, որ «Սենտ Էտյենը» պարտվեց իր խաղում, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: Մեկ տարի անց թիմը վերադարձավ ֆրանսիական ֆուտբոլային էլիտա։
«Անժերի» լավագույն արդյունքը ֆրանսիական բարձրագույն լիգայում երրորդ տեղն է 1966/67 մրցաշրջանում։ Ակումբը նաև մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարի։
Թիմի մարզիչ՝ Ալեխանդրո Դուժե (Ֆրանսիա)
Առաջնության նորեկներից վերջինը Ֆրանսիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է՝ «Սենտ Էտյենը»։ Ակումբը 10 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, և 6 անգամ՝ գավաթակիր։
«Կանաչները» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեցին երրորդ տեղը Լիգա 2-ում ու միայն փլեյ-օֆֆում հաղթելուց հետո վերդարձան էլիտա։
«Սենտ Էտյենը» 1976 թվականին խաղացել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որտեղ նվազագույն հաշվով զիջել է «Բավարիային»։
«Սենտ Էտյենի» և «Լիոնի» միջև հանդիպումները համարվում են ֆրանսիական ֆուտբոլի ամենաթեժ դերբիներից մեկը։
Թիմի մարզիչ՝ Օլիվյե Դել’Օյլո (Ֆրանսիա)