Լիգայի գավաթի 1/16 եզրափակչում «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով։
«Ինտեր Մայամիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Դիեգո Գոմեսը, Լուիս Սուարեսը և Մատիաս Ռոխասը, ով դուբլի հեղինակ դարձավ։ Իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան իր ներդրումն է ունեցել բոլոր չորս գոլերում՝ կատարելով չորս գոլային փոխանցում:
Պարտվող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։
1/8 եզրափակիչում «Ինտերը» կհանդիպի «Սպորտինգ Կանզաս Սիթի»-«Կոլամբուս Քրյու» հանդիպման հաղթողի հետ։
























































