«Ատալանտան» հայտարարել է 25-ամյա իտալացի կենտրոնական հարձակվող Մատեո Ռետեգիի հետ պայմանագիր կնքելու մասին, ով նախկինում հանդես է եկել «Ջենոայում»։
Այս մասին հաղորդում է Բերգամոյի ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ Transfermarkt-ի՝ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ատալանտան» վճարել է 22 մլն եվրո։
Ռետեգին բոլոր մրցաշարերում մասնակցել է Իտալիայի հավաքականի 12 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։
























































