«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոսել է իր առաջին աշխատավարձի մասին։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Ստավրոպոլի «Դինամոյում»։ Ծառուկյանի խոսքով՝ ակումբում աշխատավարձի երեք-չորս ամիս ուշացումները համարվում էին նորմալ երևույթ, ուստի նա ապրում էր ծնողների հաշվին։
«Առաջին աշխատավարձը 13050 ռուբլի է։ Ինչու եմ ասում ոչ թե 13 հազար, այլ 13050, որովհետեւ 50 ռուբլին ինձ համար կարևոր գումար էր։ Դրանցից 10 հազարը մորս եմ ուղարկել, 3050-ը ինձ համար եմ պահել։ Այդ գումարով ես ու եղբայրս գնացինք և շաուրմա գնեցինք»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը ։
Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել «Ալանիայից» 100 հազար եվրոյի դիմաց։
























































