«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հայտարարել է կիսապաշտպան Տեն Կուպմեներսի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու ցանկության մասին։ Սակայն ակումբները դեռ չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։
«Տենը որոշել է տեղափոխվել «Յուվենտուս» և, համապատասխանաբար, այլևս չխաղալ և չմարզվել մեզ հետ։ Նա արդեն պայմանավորվածություն ունի «Յուվեի» հետ։
Նման տրամադրվածությամբ նա չի կարող օգտակար լինել ոչ ակումբին, ոչ էլ խաղադաշտում գտնվող իր գործընկերներին։
Ակումբը շատ կոշտ դիրքորոշում է ընդունել այս հարցում: Այս դեպքը տարբերվում է մյուսներից, երբ «Ատալանտան» վաճառում էր իր ֆուտբոլիստներին որոշակի գումարի դիմաց»,- մեջբերում է մասնագետին Calciomercato-ն։
























































