«Միլանի» մարզական և կոմերցիոն խորհրդական և «Միլանի», «Յուվենտուսի», «Ինտերի», «ՊՍԺ»-ի, «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ իր հարաբերությունների մասին։
««Յուվենտուսում» ես ունեի Ֆաբիո Կապելլոյին։ Նա ոչնչացրեց ինձ։ Բայց միևնույն ժամանակ նա կառուցեց ինձ։ Նա ասում էր քեզ. «Դու այսօր աղբ էիր: Վաղը դու կլինես լավագույնը»։ Եվ հենց այն ժամանակ, երբ ես մտածեցի, որ լավագույնն եմ, դա սպանեց ինձ: Ինչ-որ պահի ես այլևս ոչինչ չհասկացա և ինքս ինձ հարցրի. «Իսկապե՞ս ես լավագույնն եմ, թե՞ աղբ եմ»: Դա նրա ճանապարհն էր ինձ դրդելու՝ դառնալ լավագույնը, այնպես որ, այո»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
























































