Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն բրիտանացի լողորդ Ադամ Փիթին ասել է, որ Փարիզում սննդի որակը շատ վատն է։ Նա հայտնել է, որ ոմանք ձկների մեջ որդ են գտել։
«Ես ձուկ եմ սիրում, բայց մարդիկ դրա մեջ որդ են գտնում։ Տոկիոյում և Ռիոյում ուտելիքը զարմանալի էր, բայց ոչ այստեղ: Պահանջվող քանակությամբ սպիտակուցային արտադրանք չկա, կան մեծ հերթեր ու սննդի համար պետք է սպասել մոտ 30 րոպե։
Ես միս եմ ուզում, ինձ միս է պետք մկաններիս համար։ Այսպիսով, ինչու ես պետք է փոխեմ իմ կենսակերպը հանուն այսպսի պայմանների։ Աշխարհի լավագույն մարզիկները այստեղ են, և նրանք չեն սնվում ամենաորակյալ սննդով»,- ասել է Փիթին Inews-ին տված հարցազրույցում։
2024 թվականի Օլիմպիական խաղերում 29-ամյա Պիթին արծաթե մեդալ է նվաճել 100 մետր բրաս վարժությունում։ Այնուհետև նրա COVID-19-ի թեստը դրական է եղել։